ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ, հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա, համաձայնեցին հետեւյալի մասին՝
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 11-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝ առաջին պարբերության մեջ «2025 թ» բառերը փոխարինել «2027 թ» բառերով երրորդ պարբերության մեջ «2026 թ.» բառերը փոխարինել «2028 թ.» բառերով չորրորդ պարբերության մեջ «2026 թ.» բառերը փոխարինել «2028 թ.» բառերով։
Հոդված 2
Սույն արձանագրությունը ժամանակավոր կիրառվում է ստորագրման օրվանից 10 օրը լրանալուց հետո։ Այն անդամ պետության համար, որի օրենսդրությամբ չի նախատեսվում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն, սույն արձանագրությունը կիրառվում է այդ անդամ պետության կողմից սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման օրվանից: Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։ Կատարված է Մոսկվա քաղաքում, 2025 թվականի դեկտեմբերի 29-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։